Դպրոցը ստեղծվել է 1973 թվականին: Երեք հարկանի՝ վարչական, ուսումնական և ննջասենյակային հարկաբաժիններով տիպային շենք է: Հաստատությունը գործուն է շուրջօրյա՝ սովորողների ապահովելով չորսանգամյա սննդով, հագուստով, գրենական պիտույքներով և այլ անհրաժեշտ պարագաներով: Հանգստյան, տոն օրերին և արձակուրդներին ևս ծնողների ցանկությամբ երեխաների առօրյան կարող է կազմակերպվել դպրոցում:

Հաստատությունը սերտորեն համագործակցում է վարչական շրջանի աշխատակազմի, հանրակրթական դպրոցների, հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ: Դպրոցում հաճախակի են կազմակերպվում տարբեր բնույթի միջոցառումներ, այցեր՝ թանգարաններ, ժամանցային և այլ հասարակական վայրեր: